Աղբիւր՝ www.yerkir.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղարկւել է 84 կոնգրեսականի կողմից ստորագրւած նամակը, որում կոչ է արւում ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը:

Ըստ «Գանձասար»-ի` ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը տեղեկացրել է, որ Կոնգրեսում հայկական հարցերի յանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը կոչ է արել հաշւի առնել մարդու իրաւունքների պաշտպանութեան գործում ԱՄՆ-ի` առաջատար լինելու հանգամանքն ու այս տարի նախագահի ելոյթում պատշաճ կերպով 1915 թւականին կատարւածը որակել որպէս ցեղասպանութիւն:

«Աւելի քան 100 տարի է անցել Հայոց ցեղասպանութիւնից, եւ ժամանակն է ճանաչել հայերի նկատմամբ իրականացւած վայրագութիւնները` յստակ կոչելով իր անունով` ցեղասպանութիւն: Դա նախագահութեան առաջին փուլում կարող է լինել հզօր յայտարարութիւն նախագահ Թրամփի կողմից`  յիշելով 1.5 միլիոն հայերին, որոնք Օսմանեան Թուրքիայի կողմից 20-րդ դարի սկզբին իրականացւած ցեղասպանութեան անմեղ զոհերն են»,- նշել է նա: